Ռուսական էկրաններ կբարձրանա «Սարեր, արև ու սեր» հայկական կատակերգությունը

Ապրիլի 2-ից «Փարադիզ» կինոընկերությունը ռուսական մեծ էկրանների համար կթողարկի «Սարեր, արև ու սեր» բարի, ռոմանտիկ կինոկատակերգությունը, որի ռեժիսորը հայտնի հայ դերասան Միքայել Պողոսյանն է։ Նա նաև սցենարի հեղինակն է և գլխավոր դերակատարը։

«Սարեր, արև ու սեր» ֆիլմում ամեն բան սկսվում է, երբ ֆոտոլրագրող Անաստասիան Մոսկվայում՝ հայ նկարիչների նկարների ցուցահանդեսի ընթացքում հայտանբերում է մի նկար, որտեղ պատկերված է հենց ինքը։
Սակայն տեսնելով ստորագրությունն ու ամսաթիվը՝ նա հասկանում է, որ նկարում իր մայրն է, ով նույնպես շատ նման է իրեն։

Նաստյան որոշում է, որ նկարի հեղինակն իր հայրն է, ում ինքը երբեք չի ճանաչել և ում հետ նա կապում է իր կյանքի բոլոր տառապանքները։
Նաստյան ուղևորվում է Հայաստան, որպեսզի գտնի հորն ու վրեժ լուծի նրանից։ Սակայն նա չի էլ պատկերացնում, որ իրեն  սպասվում են անհավանական արկածներ, սարեր, արև ու սեր։