Սիարան և իր ընտանիքը մեկուսացման պայմաններում շարունակում են ուրախանալ ու օգնել մյուսներին

Երչուհի Սիարան և նրա ընտանիքը մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում բժիշկների հորդորներին և ինչպես շատ այլ հայտնիներ, ինքմեկուսացման որոշում են կայացրել կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Տնային մեկուսացման ընթացքում երգչուհին, իր ամուսինն ու երկու երեխաները փորձում են չընկճվել և հնարավորինս դրական կերպով անցկացնել իրենց ժամանակը։ Երգչուհին իր Իստագրամում նոր լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ, որում նրանք միասին պառկած են մեծ ու բացվող բազմոցի վրա։

Լինելով մեկուսացման մեջ՝ Սիարան և Ռասելը ոչ միայն զվարճանում են իրենց երեխաների հետ, այլև օգնություն են ցուցաբերում կորոնավիրուսի հետևանքով տուժած մարդկանց: Վերջերս զույգը հայտնել է, որ իրենք  միջոցներ են նվիրաբերել են սննդի առաքման ծառայությաններից մեկին, որպեսզի այն սնունդ տրամադրի կարիքավոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր համաճարակի ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը: Հիշեցնենք, որ Սիարան շուտով երրորդ անգամ մայր կդառնա: Նա այդ լուրն իր երկրպագուներին հայտնել էր հունվարի վերջին: Երգչուհին նաև խոստովանել էր, որ ամուսինը վաղուց էր երազում մեծ ընտանիքի մասին և իսկապես երջանիկ կլիներ, եթե նրանք ութ երեխա ունենան: