Դերասան Թոմ Հոլանդը ձվի պակասի պատճառով սկսել է հավ պահել (տեսանյութ)

Ամերիկացի դերասան Թոմ Հոլանդը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է, որ կարանտինի պատճառով սննդամթերքի զանգվածային գնումից առաջացած ձվի պակասի պատճառով սկսել է հավեր պահել, գրում է Daily Mail-ը։

«Բոլոր սուպերմարկետները դատարկ են, ձու չկա, ուստի որոշեցինք հավ պահել»,- ասում է Հոլանդը: Սարդ մարդու մասին ֆիլմերի աստղը նույնիսկ անուններ է տվել ընտանի կենդանիներին:

Ավելի վաղ Թոմ Հոլանդն Ինստագրամում պատմել էր, որ ինքնամեկուսացել է իրեն վատ զգալուց հետո։ Նա թեստավորում չի անցել, այդ պատճառով էլ չգիտի՝ արդյոք կորոնավիրուսով վարակված է, թե ոչ։

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 68 489 դեպք, որից 1 032-ը՝ մահվան ելքով, ևս 394-ն ապաքինվել է։

https://twitter.com/nomadspideys/status/1241795747621638145?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1241795747621638145&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2F20200326%2F1569151281.html