Ինչպե՞ս են Լուսինե Թովմասյանն ու իր ամուսինը ժամանակն անցկացնում կարանտինին

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակված լուսանկարում Լուսինեն ամուսնու հետ է։ Ամուսիններն առօրյա կերպարում են, իսկ մեկնաբանությունների հատվածում Լուսինե Թովմասյանը գրել է. «Իսկ հիմա կարող ենք հանգիստ նայել մեր ֆիլմերը»։

Մինչ այս հրապարակված լուսանկարում էլ Լուսինեն ավագ քրոջ՝ Իրինա Թովասյանի հետ է։ Քույրերը ոճային հագուստով են։ Լուսինեն կրում էր մուգ երանգի ջինսե տաբատ և բլուզ, սպորտային կոշիկներ և ակնոց։ Իսկ Իրինա նախընտրել էր զոլավոր տաբատ, բաց երանգի վերնաշապիկ, սպորտային կոշիկներ։