Իսպանուհին խախտել է կարանտինը ժամադրության գնալու համար - Showbiz.am

Իսպանուհին խախտել է կարանտինը ժամադրության գնալու համար

Իսպանիայում ձերբակալել են բնակչուհիներից մեկին, որը դուրս է եկել տանից՝ չնայած երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կատալոնիայի ոստիկանությանը:

Նշվում է, որ իսպանուհին հավելվածի միջոցով վերջերս ծանոթացել է տղամարդու հետ և որոշել է ժամադրության գնալ նրա հետ:

Իսպանիայում մարտի 14-ին բարձր պատրաստականության 15-օրյա ռեժիմ են սահմանել՝ արգելափակելով մարդկանց տեղաշարժը: Ավելի ուշ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է ռեժիմը ևս 15 օրով երկարաձգելու մտադրության մասին։

Իսպանիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը երկրորդն է ողջ աշխարհում՝ Իտալիայից հետո: Հիվանդությունից մահացել է 3434 մարդ, վարակվածների թիվը գերազանցել է 47 000-ը:

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ