Լև Լեշչենկոյի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ նրա վիճակը ծանր է

Երգիչ Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին: Նրա վիճակը գնահատվում է չափազանց ծանր:

Նշվում է, որ վիրուսը կատարողի մոտ առաջացրել է երկկողմ թոքաբորբ:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ արտիստին տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա սկսել էր շնչահեղձ լինել։

Լև Լեշչենկոն hայտնի է նաև որպես երաժշտության ուսուցիչ, երգահան և պրոդյուսեր: Նա նաև նկարահանվել է մի շարք կինոֆիլմերում։