Մալայզիայի թագավորն ու թագուհին կորոնավիրուսի թեստ են հանձնել և գտնվում են կարանտինի մեջ - showbiz.am

Մալայզիայի թագավորն ու թագուհին կորոնավիրուսի թեստ են հանձնել և գտնվում են կարանտինի մեջ

By

Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիյաթուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մայմունա Իսկանդերիան կարանտինային ռեժիմում են գտնվում: Նրանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնել, երբ թագավորական պալատի որոշ աշխատակիցների մոտ վարակ է հայտնաբերվել, հայտնում է The Star-ը՝ հղում տալով թագավորական պալատի բյուրոյի հայտարարությանը։

«Թեստերի պատասխանները բացասկան են, սակայն նրանք պետք է երեկ սկսված կարանտինային ռեժիմը 14 օր պահպանեն»,- ասվում է պալատի գլխավոր տեսուչ Ահմադ Ֆադիլ Շամսուդինի հայտարարությունում։

Ներկայում Մալայզիայի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ երկրում կա 1796 վարակակիր։ Հիվանդությունից ապաքինվել 199 մարդ, մահացել՝ 21 հոգի։

Երկրում վարակման դեպքերի մեծ մասը կապված է մուսուլմանական կրոնական արարողության հետ, որը տեղի է ունեցել Կուալա-Լումպուրի մզկիթներից մեկում՝ փետրվարի 27-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 16 000 մարդ։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ