Քանյե Ուեսթը վերահաստատել է Դոնալդ Թրամփին իր աջակցությունը - showbiz.am

Քանյե Ուեսթը վերահաստատել է Դոնալդ Թրամփին իր աջակցությունը

By

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը The Wall Street Journal հրատարակությանը տված իր նոր հարցազրույցում վերահաստատել է նախագահ Դոնալդ Թրամփին իր աջակցությունը, որին նախկինում իր «եղբայրն» էր անվանել։

Ուեսթը նշել է, որ մարդիկ իր ռասայի պատճառով ենթադրություններ են անում իր քաղաքական հայացքների վերաբերյալ՝  ենթադրելով, թե ինքը պետք է դեմ լինի Թրամփի գաղափարներին։

«Ամերիկան կրկին հզոր դարձնելու» կոչով գլխարկը կրելու համար հանրությունից ստացած բացասական վերաբերմունքն Ուեսթը համեմատում է խտրականության հետ։ «Դա հիշեցնում է ինձ նախքան հայտնի դառնալս ամեն ռեստորան մտնելիս մարդկանց՝ ինձ ուղղված կասկածով լի հայացքները․ ասես ես մտել էի այնտեղից ինչ-որ գողություն անելու․․․․»,-նշել է նա։

Ուեսթը շարունակում է գովաբանել Թրամփին անգամ երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում, երբ համավարակի հետևանքով երկրում առանց աշխատանքի մնացած մարդկանց ու վարակակիրների թիվը, ինչպես նաևԹրամփին ուղղված քննադատություններն ավելանում են, գրում է աղբյուրը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ՇոուՆյուզ

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին

Նախաճաշի կարևորության ու օգտակարության մասին բոլորն են լսել, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում նախաճաշի ճիշտ ընտրությանն ու հաճախ...
Ավելին