Իվան Ուրգանտը Եվգենի Պետրոսյանին շնորհավորել է երեխայի ծնունդի առիթով

Հաղորդավար Իվան Ուրգանտն իր երեկոյան շոուի եթերում Եվգենի Պետրոսյանին շնորհավորել է երեխայի ծնունդի առիթով։

74-ամյա կատակերգուի որդու լույս աշխարհ գալու մասին տեղեկությունը համացանցում հայտնվեց մարտի 23-ին։ Նրա ընտրյալը՝ Տատյանա Բրուխունովան, Ինստագրամում այդ առիթով կատակել է և կարճ ժամանակ անց արգելափակել իր էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունը։ Հումորիստը հեռախոսային խոսակցության ընթացքում հրաժարվել էր լրագրողների հետ խոսել այդ թեմայով, սակայն տեղեկությունը չէր հերքել։ Ըստ տեղեկությունների՝ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրն Էմիրատներում, ուր զույգը վերջերս անցկացնում էր հանգիստը։

Ուրգանտը նշել է, որ Պետրոսյանի որդու ծնունդը հաջողությամբ համընկել է կորոնավիրուսի տարածման պատճառով նրա հարկադիր մեկուսացման հետ։ Կատակերգուին տարիքի պատճառով չի կարելի դուրս գալ տնից։ Տանը մնալու ժամանակը նա կարող է ծախսել երեխայի վրա։ Շոումենը հումորիստին համեմատել է երիտասարդ կատարողների հետ և նախապատվություն տվել նրան։

«Ռուսլան Բելին և Յուլյա Ահմեդովան, ենթադրենք, իրենց սթենդափների ընթացքում բողոքում են, որ միայնակ են, երեխաներ չունեն։ Իսկ Եվգենի Վահանովիչը 74 տարեկանում ոչնչից չի բողոքում, պարզապես գործ է անում, հին դպրոց։ Ընդ որում, երեխան բեղմնավորվել է անցած տարի, երբ շատ համերգներ են եղել։ Իսկ հիմա նա կինքնամեկուսացվի, ի՞նչ կսկսվի»,- ասել է հաղորդավարը։