Կարանտինի մեջ գտնվողներին խորհուրդ է տրվել դիտել «Z աշխարհների պատերազմ» մարտաֆիլմը

Collider հրատարակության լրագրող և կինոքննադատ Էլլի Հեմիլը խորհուրդ է տալիս մի ֆիլմ դիտել կորոնավիրուսի համավարակի հետևանքով կարանտինի մեջ գտնվողներին, որն, ըստ նրա, կհանգստացնի մարդկանց։

Կինոքննադատի կարծիքով՝ լավագույն տարբերակը Մարկ Ֆորսթերի «Z աշխարհների պատերազմ» մարտաֆիլմն է, որտեղ գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս Բրեդ Փիթը։

«Սա եզակի ֆիլմ է, որն իրապես օգնում է հանգստանալ․ չնայած, որ այն իրենից սարսափելի վիրուսի մասին լարված պատմություն է ներկայացնում, սա այն է, ինչ պետք է դիտել»,- կարծում է Հեմիլը։

Հեղինակը կարծում է, որ Ֆորսթերի ֆիլմն ակտուալ է նրանով, որ դրանում ցուցադրվում է այօրվա մեր «սյուրռեալիստական իրականությունը», որում իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես հիմա՝ կորոնավիրուսի բռնկման ժամանակ։ Սակայն ամենակարևորն այն է, որ ֆիլմում ռեժիսորը խնդրին թեկուզ մտացածին, սակայն լուծում ի վերջո առաջարկում է։

Կինոքննադատն ընդգծել է նաև, որ ֆիլմի լավ կողմերից մեկն էլ այն է, որ գլխավոր դերում Բրեդ Փիթն է հանդես գալիս։

ՄԱԿ-ի նախկին աշխատակից, քննիչ Ջերալդ Լեյնն ընտանիքի հետ միասին հայտնվոմ է զոմբի-ապոկալիպսիսի էպիկենտրոնում, որի պատճառը անհայտ տեսակի վիրուսով վարակումն է։ Նրան հրաշքով հաջողվում է անվտանգ վայր տեղափոխվել, որից հետո իշխանությունները Լեյնին խնդրում են պարզել, թե որն է եղել բռնկման և մարդկության զանգվածային ոչնչացման պատճառը։ Վտանգավոր հետաքննության ընթացքում գլխավոր հերոսին հաջողվում է կատարել պրակտիկորեն անհնարը՝ գտնել վարակի դեմ պատվաստանյութ։