Միլա Կունիսի և Էշթոն Քաթչերի երեխաների նվերը բժիշկներին

Միլա Կունիսի և Էշթոն Քաթչերի երեխաները քիչ են երևում տեսախցիկների առաջ, քանզի ծնողներն աշխատում են նրանց հեռու պահել պապարացիներից ու հազվադեպ են կիսվում նրանց լուսանկարներով։

Էշթոնն իր Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երեխաները պաստառ են պատրաստել ու դրա վրա գրել երախտագիտության խոսքեր, այն բժիշկներին և այլ ծառայությունների աշխատակիցներին, ովքեր շարունակում են բարեխղճորեն իրականացնել իրենց գործը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Երեխաներն այս պաստառը պատրաստել են իրենց ծնողների հետ, տնային մեկուսացման պայմաններում: