Նատալյա Վոդյանովան գիտի, թե ինչպես ճիշտ անցկացնել ժամանակը ընտանիքի հետ

38-ամյա մոդել Նատալյա Վոդյանովան տնային մեկուսացումը օգտագործում է ընտանիքի  կողքին լինելով։ Նատալյան կիսվել է երկրպագուների հետ, թե ինչպես է անցնում իր ու երեխաների առօրյան: Աշխարհահռչակ մոդելն իր երեխաների հետ որոշել է ընթիրք պատրաստել։

Նատալյան հավաքել է իր երեխաներին խոհանոցում և պատրաստելու ընթացքում նաև լուսանկարվել: Վոդյանովան ընտանեկան նկարում տաք տնային հանդերձանքով է, առանց դիմահարդարման և վարսահարդաարման, ինչպես բոլոր սովորական մայրիկներն են լինում, երբ խոհանոցում համեղ ուտեստներ են պատրաստում իրենց ընտանիքի համար։