Քայլի Ջեներն ու Անջելինա Ջոլին իրենց օգնությունն են ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում

44-ամյա Անջելինա Ջոլին և 22-ամյա Քայլի Ջեները միացել են այն հայտնիների ցանկին, ովքեր որոշել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Հոլիվուդյան դերասանուհին մեկ միլիոն դոլար նվիրաբերեց բարեգործական No Kid Hungry բարեգործական հիմնադրամին, որը սնունդ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին: Հեռուստատեսային աստղ և միլիարդատեր Քայլի Ջեները նվիրաբերել է մեկ միլիոն դոլար այն նպատակով, որպեսզի բուժաշխատողները ստանան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր նյութերը: