Քսենյա Սոբչակի մայրը տեղափոխվել է հիվնդանոց՝ կորոնավիրուսի կասկածով

68-ամյա Լյուդմիլա Նարուսովան այժմ գտնվում է հիվանդանոցում։ Քսենյա Սոբչակի մայրն այնտեղ է տեղափոխվել կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով։ Հիմա հիվանդի վիճակը գնահատվում է կայուն:

Սոբչակը շուտով կապի դուրս եկավ իր երկրպագուների հետ։ «Թեստի արդյունքը բացասական է: Ախտորոշումը թոքաբորբ է: Ուհհհ․․․ Հոգ տարեք ձեր ծնողների մասին: Թույլ մի տվեք, որ նրանք գնան որևէ տեղ: Ես շատ խոսակցություններ եմ ունեցել, բայց ակտիվ մարդու համար դժվար է բացատրել, որ հարկավոր է տանը նստել և առանց Պլատոնի: Այս շաբաթ իմ հանդեպ այնքան դժգոհություններ եղան, որ մենք իրար չենք տեսնում» – գրել է Սոբչակը: