National Geographic-ը Երկրի օրվան ընդառաջ տպավորիչ լուսանկարների շարք է հրապարակել

Հեղինակավոր National Geographic ամսագիրը Երկրի օրվան նվիրված իր նոր համարում, որը դեռևս չի թողարկվել, ներկայացրել է տպավորիչ լուսանկարների շարք՝ արված աշխարհի տարբեր անկյուններում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ֆոտոշարքը թեմատիկ է և կենտրոնանում է կլիմայական փոփոխությունների հարցի շուրջ:

Ինչ վերաբերում է Երկրի օրվան, ապա այն նշվում է 1970թ. ապրիլի 22-ից ի վեր և ամսարգրի նոր ապրիլյան համարը նվիրված է միջոցառման հիսունամյակին: