«Nike»-ի ու Թրեվիս Սքոթի համագործակցությունը

«JACKBOYS» ալբոմի թողարկումից հետո Թրեվիս Սքոթը ապահովեց ռեփ աստղի իր կոչումը: Մեկ այլ կարևոր համագործակցություն է ռեփերի և «Nike» ապրանքանիշի միջև: «Air Max 270 React» սպորտային կոշիկները կրկնում են Սքոթի «Astroworld» ալբոմի գունային երանգները և պատրաստված են կաշվից և թավիշից: Այս սպորտային կոշիկների արժեքը կկազմի 190 դոլար։ Դրանք թողարկվելու են ապրիլի 10-ին: