Արիանա Գրանդեյի նոր սիրեցյալը անշարժ գույքի գործակալ է

Արիանա Գրանդեն տարիներ առաջ  26-ամյա Փիթեր Դևիդսոնի հետ աղմկալից բաժանումից հետո սկսել է այլևս չխոսել իր անձնական կյանքի մասին։ Հիշեցնենք, որ Փիթերն ու Արիանան նշանադրված էին ու պատրաստվում էին իրենց հարսանիքին և նրանց բաժանման մասնին լուրն ապշեցրեց երկրպագուներին։ Հիմա երկրպագուներն իրենք են փորձում պարզել, թե ով է Արիանայի նոր սիրեցյալը։
Գրանդեի ինստագրամյան հրապարակումների շնորհիվ հետևորդները պարզել են, որ նրա նոր սիրեցյալը 26-ամյա Դալթոն Գոմեսն է, ում հետ երգչուհուն լուսանկարել էին պապարացիները փետրվար ամսին։
Արիանան ինքն էր ակնկարկել, որ նոր ընտրյալ ունի՝ հրապարակելով լուսանկար՝ ինչպես է անցկացնում իր ժամանակը կարանտինի ընթացքում։ Չնայած Դալթոնի դեմքը լուսանկարում չի երևում՝ ձեռքի դաջվածքը մատնում է նրան։

Գրանդեյի նոր ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ։ Երկրպագուները միայն պարզել են, որ նա անշարժ գույքի գործակալ է և աշխատում է միայն աստղերի հետ։
Դալթոնը մտերիմ հարաբերություններ ունի բազմաթիվ աստղերի հետ, սակայն նրա ինստագրամյան էջը բաց է միայն մտերիմների համար։ Ինքը՝ երգչուհին, դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել իր և Դալթոնի սիրավեպի մասին լուրերը։

Հիշեցնենք, որ մինչ Դալթոնին հանդիպելը, Արիանան սիրավեպ ուներ Մայքլ Ֆոսթերի հետ, ում հետ բաժանումը երկար ժամանակ քննարկվում էր երկրպագուների և լրագրողների կողմից։
Մայքլ Ֆոսթերի մտերիմ ընկերները լրագրողների հետ զրույցներում պնդում էին, որ զույգը բաժանվել է Արիանայի դավաճանության պատճառով։ Իրենց բաժանման իրական պատճառի մասին թե՛ Արիանան, թե՛ Մայքլը որոշեցին լռել։

Արիանա Գրանդեն և Փիթեր Դևիդսոնը

Արիանա Գրանդեն և Մայքլ Ֆոսթերը

Արիանա Գրանդեն և իր նոր սիրեցյալը ՝ Դալթոն Գոմեսը