«Շնորհավոր ծնունդդ, Տարանտինո»․ Աշխարհառչակ ռեժիսորի հետաքրքիր մտքերը

Այսօր՝ մարտի 27-ին, աշխարհառչակ rեժիսոր Քվենտին Տարանտինոյի ծննդյան օրն է։ Նա հայտնի է ոչ միայն իր ֆիլմերով, այլև դիպուկ, հետաքրքիր մտքերով ու արտահայտություններով։ Այսօր ռեժիսորը դառձավ 57 տարեկան, մենք շնորհավորում ենք նրան ու ձեզ ներկայացնում Քվենտին Տարանտինոյի տարբեր առիթներով առված մեջբերումներից լավագույնները:

 

«Կինոն իմ կրոնն է: Երբ ես ֆիլմ եմ նկարում, ինձ համար դա ամեն ինչ է, և հանուն դրա պատրաստ եմ կյանքս տալ»:

«Ես չեմ նկարում այնպիսի ֆիլմեր, որոնք մարդկանց համախմբում են: Ես նկարահանում եմ ֆիլմեր, որոնց վերաբերյալ նրանց կարծիքները տարբերվում են, հաճախ արմատապես»:

«Ինձ լուրջ անհանգստացնում է, եթե իմ ֆիլմին անհամբերությամբ չեն սպասում: Ես ուզում եմ, որ մարդիկ ինձանից գլուխգործոց ակնկալեն, և որ այդ ակնկալիքներն իրականանան»:

«Դուք միացնում եք ֆիլմը և շատ դեպքերում գիտեք, կամ գոնե կռահում եք, թե ինչն է կատարվելու: Բայց կան ֆիլմեր, որոնք հրաժարվում են խաղալ կանոններով, և իմ ֆիլմերը հենց այդպիսին են։ Ինչ-որ տեղ կոպիտ, երբեմն շատ կոշտ, բայց ի վերջո, հաճելի աչք շոյող»:

«Երաժշտությունն ու կինոն ինձ համա սերտորեն կապված են: Երբ գրում եմ հերթական սցենարը, իմ առաջին խնդիրներից մեկը միշտ այնպիսի երաժշտություն գտնելն է, որը պետք է հնչի ֆիլմի սկզբում»:

«Ես չեմ կարծում, որ իմ հանդիսատեսը ինձնից հիմար կամ ցածր է: Ես իմ գլխավոր հանդիսատեսը»։

«Երբ աղջիկը ինձ սկսում է լրջորեն դուր գալ, ես նրան ցույց եմ տալիս «Ռիո Բրավո» ֆիմը: Եվ թող նա փորձի չսիրել այդ ֆիլմը»:

«Ապագայի իմ ծրագիրը՝ ժամանակին թողնել ռեժիսուրան, ինչ-որ փոքր քաղաքում կինոթատրոն գնել, ու այնտեղ աշխատել որպես մենեջեր՝ ինչպես հարիր է ծեր ու ցնդած սինեֆիլին»։