Բժիշկը կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի առողջական վիճակի մասին տեղեկություն է հայտնել

Մոսկվայի քաղաքային №40 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեղեկություն է հայտնել կորոնավիրուսով վարակված երգիչ Լև Լեշչենկոյի առողջական վիճակի մասին։ Մասնագետը նախ հաստատել է, որ երգչի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը դրական պատասխան է տվել: Նա այս մասին գրել է Ֆեյսբուք սոցկայքի իր էջում։

Գլխավոր բժշկի խոսքով՝ Լեշչենկոն դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ արտիստը վարակված է կորոնավիրուսով։

Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- գրել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Նշվում է, որ Լեշչենկոն տվյալ հրապարակման և իր մասին տեղեկություն տարածելու պաշտոնական թույլտվություն է տվել