«Ես սիրում եմ այդ տղամարդուն»․ Օլգա Բուզովան հայտնել է, որ պատրաստ է ամուսնանալ Դավիթ Մանուկյանի հետ և երեխաներ ունենալ

Օլգա Բուզովան անկեղծորեն պատմել է 27-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով՝ իրենք ծանոթացել են տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։

Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ նախկինում լսել է Դավիթի մասին և նրան նույնիսկ հրավիրել է իր միջոցառումներից մեկին, սակայն վերջինս չէր կարողացել գալ։ Արիստները միմյանց առաջին անգամ տեսել են Օլգայի «Лайкер» տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Տեսահոլովակի ստեղծման համար Բուզովան ընդամենը մի քանի օր ուներ, ինչից հետո պետք է մեկներ «План Б» շոուի նկարահանումներին։

Երգչուհին ցանկանում էր տեսահոլովակում ներգրավվել վառ կերպարի և հիշել է Մանուկյանի մասին։ Օլգան խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում իրենց միջև կայծ է բռնկվել, սակայն ինքը հարաբերությունների մասին չի մտածել։ Օլգան նույնիսկ չի էլ կասկածել, որ Դավիթը լուրջ մտադրություններ ունի։ Բլոգերը սկսել է սիրահետել աստղին, սակայն նրանք ստիպված են եղել թաքցնել իրենց համարբերությունները։

«Ես սիրում եմ այդ տղամարդուն և չեմ կարող լռել այդ մասին։ Դա իմ կյանքն է»,- «Алена, блин» յութուբյան շոուի ընթացքում հայտարարել է Բուզովան՝ հավելոլով, որ պատրաստ է Դավիթի հետ ընտանիք կազմել, նրան տեսնում է որպես իր ամուսին ու երեխաների հայր։