Թեյլոր Սվիֆթի ու Արիանա Գրանդեի օգնությունն իրենց երկրպագուներին

Թեյլոր Սվիֆթի ամենահավատարիմ երկրպագուներից մեկը՝ Սամանթա Ջակոբսոնը, ասել է, որ երգչուհին իրեն ֆինանսական օգնությունն է առաջարկել, երբ տեսել է ֆինանսական խնդիրների մասին իր գրառումը։ Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, աղջիկը կորցրել է աշխատանքը: Թեյլորը նրան 3000 ԱՄՆ դոլար է փոխանցել՝ ծախսերը հոգալու համար:

Նշվում է, որ սա Թեյլորի օգնության միակ դեպքը չէ: Երգչուհին գումար է փոխանցել նաև այլ երկրպագուների։ Ըստ «Page Six« »-ի՝ երգչուհի Արիանա Գրանդեն նույնպես գումար է փոխանցում իր երկրպագուներին: Օգտագործելով «Venmo» հավելվածը, նա մարդկանց փոխանցում է տարբեր գումարներ՝ 500-ից մինչև 1000 դոլար: