Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հոլիվուդյան դերասան Մարկ Բլումը

69 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասան Մարկ Բլումը: Արտիստի մահվան մասին Թվիթերի իր էջում գրել է Նյու Յորքի Playwrights Horizons թատրոնը, հայտնում է TASS-ը։

«Ծանր սրտով հարգանքի տուրք ենք մատուցում Մարկ Բլումին՝ սիրելի ընկերոջը, որն այս շաբաթ հեռացավ կյանքից»,- գրված է հաղորդագրությունում: Նշվում է, որ Բլումը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:

Բլումը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կոկորդիլոս Դանդին», «Կույր ժամադրություն», «Քայլ առաջ 3D», «Հուսահատ փնտրում եմ Սյուզանին», ինչպես նաև «Կլան Սոպրանո», «Միլիարդներ», «Եզր» և «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալներում։