Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, գրում է The Guardian պարբերականը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ արտահայտվել են թույլ ախտանշաններ: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,- գրել է Մեծ Բրիտանիայի ղեկավարը:

Նա մանրամասնել է, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:

«Միասին լինելու դեպքում կհաղթահարենք այն»,- գրել է վարչապետը՝ կից կիրառելով #Մնատանըկյանքերփրկիր հեշթեգը: