Նինա Դոբրևը գիտի ինչ գնել, խանութում զուգարանի թուղթ չլինելու դեպքում

Դերասանուհի Նինա Դոբրևը, ինչպես աշխարհի շատ մարդիկ, գտնվում է ինքնամեկուսացման ռեժիմում՝ կորոնավիրուսի պատճառով: Հետևաբար, միայն հազվագյուտ դեպքերում է գնում սուպերմարկետ։

Կենցաղային իրեր ու մթերք գնելը երբեմն իրոք դժվաար է, քանզի դրանցից շատ բաներ գրեթե անհնար է գտնել խանութներում։ Մարդիկ բառացիորեն ոչնչացնում են ամեն ինչ խանութների դարակաշարերի վրայից, իսկ զուգարանի թուղթը շարունակում է մնալ ամենապահանջված արտադրանքը: Այդ իրավիճակը Նինային ոգեշնչել է հումորային լուսանկար ու գրառոում անել այն մասին, թե ինչ անել, եթե խանութում զուգարանի թուղթ չկա։ Նա ձեռքն է վերցրել կատուների համար նախատեսված ավազի տուփ և լուսանկարվել դրանով։