Որտե՞ղ են մեկուսացել Ջասթին Թիմբերլեյքն ու իր ընտանիքը

Քանի դեռ ԱՄՆ-ը դեռ թույլ է տալիս ազատ տեղաշարժ իրականացնել քաղաքների և նահանգների միջև, Ջասթին Թիմբերլեյքը և նրա ընտանիքը որոշեցին հեռանալ քաղաքից ու ավելի մոտ լինել բնությանը: Նրանց ընտրությունը կանգ է առել լեռների վրա, և նրանց կարելի է հասկանալ՝ մաքուր օդն ու մարդկանց պակասը իսկապես կարող են պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց։ Բացի այդ, նման վայրում սոցիալական տարածություն պահելը ոչ միայն հեշտ է, այլև շատ հաճելի:

Ջասթինը կարողացել է որոշակիորեն հարթել իր ու կնոջ մինջև եղած խնդիրները։ Դրա ապացույցը նրա՝ իր ինստագրամյան էջում հրապարակած ուսանկարն է, որում շուրջ մեկ կիլոմետր շառավղով ոչ ոք չկա, բացի Ջեսիկա Բիլից և նրա շնից։ Ջասթինը չի նշել, թե որտեղ են նրանք գտնվում, բայց դատելով լանդշաֆտից, զույգն իրենց չորսամյա որդու՝ Սիլասի հետ, որոշել են սպասել համաճարակի հանդարտվելուն կամ Կոլորադոյում, կամ Մինեսոտայում։