Ռոզի Հանթինգթոն Վայթլիի շքեղ բայց պարզ դիմահարդարումը

32-ամյա բրիտանացի մոդել Ռոզի Հանթինգթոն Վայթլին շքեղ է, ինչպես միշտ, հատկապես դասական դիմահարդարումով ու կարմիր շրթներկով։ Մի անհանգստացեք, գեղեցկուհին չի պատրաստվում հաջորդ կարմիր գորգին կամ մեկ այլ հանդիսավոր միջոցառման գնալու, այլ գտնվում է կարանտինային ռեժիմում։

Լուսանկարը դիմահարդար Նիկի Վոլֆի անձնական արխիվից է, ով Ռոզիի ընկերներից մեկն է։ Փայլուն ու մարգարիտի երանգներով ստվերաներկերն ու կարմիր շրթներկը ընդգծում էին մոդելի բնական գեղեցկությունը։ Դիմահարդարումը գեղեցիկ է և հեշտ ու այն կարելի է կրկնել տնային պայմաններում։