Վոլոչկովայի լողազգեստով տեսանյութը կորոնավիրուսի մասին

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան նոր տեսանյութ է հրապարակել իր Ինստագրամում։ Վոլոչկովան տեսանյութով փորձել է կոչ անել, որպեսզի մարդիկ իրենց առողջությունը ամրապնդեն և կոփվեն։ Նա ասել է, որ տաք շոգեբաղնիքից հետո սառը րի մեջ ընկղմվելը լավ միջող է վտանգավոր վարակից պաշտպանվելու համար:

«Ձեր առողջությունը ամրապնդելու, կորոնավիրուսից պաշտպանվելու և պրոֆիլակտիկայի համար  լավ միջոց է ռուսական բաղնիքը և սառցե տակառը: Ես մանկությունից կոփվում եմ, և դա ամրապնդում է իմունային համակարգը: Հիանալի է, որ բաղնիքը գտնվում է իմ տանը, և սա փրկում է տեղում նստած մնալուց: Չնայած, որ ես նստած չեմ մնում և ամեն օր մարզվում եմ եմ տնային թատրոնում: Իսկ բաղնիքի, սառույցի և ջրի ջերմաստիճանների հակադրությունը մարմնին թարմություն են բերում» – տեսանյութին կից գրել է Վոլոչկովան: