Քեթի Տոպուրիան պատմել է՝ ինչպես է ազատվել 17 կգ ավելորդ քաշից

«А’Студио» խմբի վոկալիստ Քեթի Տոպուրիան կարանտինի ընթացքում որոշել է շփվել ինստագրամյան հետևորդների հետ ու խոստովանել է, որ երկրպագուներից ամենից հաճախ տրվող հարցերը նիհարելու և լավ կազմվածք ունենալու վերաբերյալ են։
Ինքը՝ Քեթին, պատմել է երկրպագուներին՝ ինչպես է կարղոցել ազատվել 17 կգ ավելորդ քաշից։

173 սմ հասակ ունեցող գեղեցկուհին միշտ եղել է բարեկազմ ու գեղեցիկ, սակայն առաջին հղիության ընթացքում նա հավաքել էր 17 կգ։ Երգչուհու համար դա իրական սթրես էր, սակայն նա կարողացել է 3 ամսում ազատվել  այդ ավելորդ քաշից։ Քեթին նիհարելու համար ընտրել էր սպիտակուցային դիետա, որի ընթացքում հրաժարվել էր շաքարից ու  քաղցրավենիքից և ամբողջ օրը սնվում էր բանջարեղեններով։
Քեթին պատմում է, որ իրեն չէր զրկում համեղ ուտեստնրից, որովհետև սպիտակուցային դիետայի ժամանակ կարելի է ուտել խաշած հավ, ձուկ։ Երգչուհին խոստովանում է, որ երազում է երեք երեխա ունենալու մասին։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է , ինչ շշուկներ են պտտվում, որ Քեթի հղի է։ 33-ամյա երգչուհին հերթական համերգին ներկայացել է վարդագույն երանգի զգեստով, որը չի թաքցրել նրա կլորացած փորիկը։
Վրացի քրեական հեղինակություն Անդրո Տոպուրիայի դստեր ելույթի դրվագը հրապարակել է «Только никому» հանրահայտ Telegram-ալիքը: