Ամերիկացի հանրահայտ երաժիշտ և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանը ութ տարվա դադարից հետո թողարկել է իր առաջին երգը: Երգը 1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին է, գրում է BBC-ն։
17-րոպե տևողությամբ երգը կոչվում է Murder Most Foul («Ամենաստոր սպանությունը»): 78-ամյա երաժիշտը երգը ձայնագրվել է որոշ ժամանակ առաջ, սակայն այն չի թողարկվել։
«Նախկինում չթողարկված այս երգը մենք որոշ ժամանակ առաջ ենք ձայնագրել։ Գուցե ձեզ հետաքրքրի։ Զգույշ եղեք, ուշադիր եղեք և Աստված ձեզ պահապան»,- Twitter-ի իր էջում գրել է Բոբ Դիլանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին «այս տարիների ընթացքում աջակցության և հավատարմության համար»։