Բոն Ջովին հրապարակել է արքայազն Հարիի հետ ձայնագրած երգը (տեսանյութ)

Հանրահայտ երաժիշտ Ջոն Բոն Ջովին համացանցում տեղադրել է Unbroken նոր սինգլը, որը արքայազն Հարիի հետ ձայնագրել էր փետրվարի վերջին, գրում է CNN-ը։

Abbey Road հայտնի ստուդիայում երգի ստեղծագործական աշխատանքներին, բացի Սասեքսի դուքսից, մասնակցել է նաև Invictus Games Choir երգչախումբը:

Ստեղծագործությունը նախատեսված է Invictus Games հիմնադրամի համար, որն աջակցում է հաշմանդամություն ունեցող նախկին զինվորականների բուժմանն ու վերականգնմանը։

Համագործակցության գաղափարը երաժիշտ Բոն Ջովիինն է, որի խոսքով՝ երգն ուղարկել է Հարիին և ի պատասխան՝ «շատ հաճելի նամակ ստացել»:

Խմբի նոր սինգլի հասույթը կփոխանցվի արքայազն Հարիի հիմնած Invictus Games Foundation հիմնադրամին։