Դադարեցվել են «Շիրազի Վարդը» և «Սիրուն Սոնա» հեռուստասերիալների նկարահանումները

«Շիրազի Վարդը» և «Սիրուն Սոնա» նախագծերը դադարեցրել են նկարահանումները։

Այս մասին հայտնել է նախագծերի պրոդյուսեր Ելենա Արշակյանը՝ նշելով, որ հեռուստադիտողները նկարահանումների դադարը չեն նկատի, քանի որ առաջիկա սերիաները նկարահանված են, և որ վերջին օրերին իրենք աշխատել են, գրեթե, շուրջօրյա գրաֆիկով։

««Արմենիա TV»-ին կազմակերպում է իր աշխատանքը արտակարգ դրության պայմաններին համապատասխան։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի հեռուստադիտողը եթերում շարունակի դիտել սիրված նախագծերը, սիթքոմներն ու սերիալները»,- հայտնել է հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը։