Լև Լեշչենկոյի կինը առաջին անգամ խոսել է կորոնավիրուսով վարակված ամուսնու վիճակի մասին

Լև Լեշչենկոյի անունը արդեն որերորդ օրն է՝ գտնվում է քննարկումների կենտրոնում։ Մի քանի օր առաջ 78-ամյա երգչին իր կնոջ՝ Իրինա Բագուդինայի հետ միասին հոսպիտալացրել են Կումմունարկայի մասնագիտացված կլինիկայում՝ երկկողմանի թոքաբորբի ախտորոշմամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտիստը վարակվել է կորոնավիրուսով: Նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժնում, և երգչի առողջական վիճակի մասին լուրերը մեկը մյուսից ավելի տագնապալի էին: Բարեբախտաբար, այժմ անհանգստանալու պատճառ չկա: Լև Վալերնովիչի կինը առաջին անգամ խոսել է արտիստի ինքնազգացողության մասին:

Իրինա Բագուդինան խրախուսական նամակ է գրել ընտանիքի ընկեր Իգոր Կրուտոյին: Լև Լեշչենկոյի կինը առաջին անգամ խոսել է ամուսնու առողջական վիճակի մասին: Կինը հավաստիացրել է, որ երգչի հետ ամեն ինչ կարգին է, նա դուրս է գրվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքից:

«Լևին վերադարձել են իմ հիվանդասենյակ, նրան դուրս են գրել վերակենդանացման բաժանմունքից: Մենք միասին ենք», – գրում է mk.ru կայքը՝ մեջբերելով Իրինա Պավլովնային:

Ավելի վաղ Կումմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտարարել էր Լև Վալերյանովիչի ախտորոշման մասին և վստահեցրել, որ երգչի վիճակը կայուն է: Գլխավոր բժշկի խոսքով՝ Լեշչենկոն դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ արտիստը վարակված է կորոնավիրուսով։ Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: