Հայտնի է Rammstein-ի մեներգիչ Թիլ Լինդեմանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Գերմանական Rammstein խմբի մենակատար և երգերի տեքստերի հեղինակ Թիլ Լինդեմանը կորոնավիրուսով վարակված չէ: Վարակի ախտորոշիչ թեստը երգչի մոտ բացասական է եղել: Այս մասին տեղեկացրել է խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, գրում է РИА Новости-ն։

«Երեկ երեկոյան Թիլ Լինդեմանը խմբի երգչի որոշմամբ հոսպիտալացվել էր: Թիլը 1 գիշեր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժնում, և այսօր նրան տեղափոխում են այլ բաժին, քանի որ նա իրեն ավելի լավ է զգում: Կորոնավիրուսի թեստը բացասական է եղել»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Bild պարբերականը հայտնել էր, թե Լինդեմանը նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշով հոսպիտալացվել է Բեռլինում։

Տվյալների համաձայն՝ 57-ամյա երաժիշտը բեռլինյան հիվանդանոցներից մեկի ինտեսիվ թերապիայի բաժնում բուժման կուրս է անցնում։

Մարտի կեսերին Լինդեմանը Մոսկվայում երկու համերգ է ունեցել, ինչպես նաև հանդես է եկել Նովոսիբիրսկում, Կրասնոդարում և Եկատերինբուրգում։ Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում կայանալիք ևս երեք համերգ չեղարկվել է։