Դեռ ոչ մի աստղ մարմնի այս հատվածում դաջվածք չի արել․ Ռիտա Օրան զարմացրել է երկրպագուներին

Բրիտանացի երգչուհի և դերասանուհի 29-ամյա Ռիտա Օրան նոր դաջվածք է արել։
Երգչուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում լուսանկար, որտեղ երևում է այդ դաջվածքը: Փոփ-դիվան դաջվածքի համար ընտրել է մարմնի ամենաանսովոր վայրերից մեկը։
Աստղը մաշկի վրա գրել է «Lonely» (միայնակ) բառը։
Ռիտա Օրայի նոր երգը, որ թողարկվել է մի քանի շաբաթ առաջ, կոչվում է «How To be Lonely»։

Շատ հայտնի մարդկանց նման, Ռիտա Օրան նույնպես անցել է ինքնամեկուսացման ռեժիմի:
Երգչուհին ապարդյուն չի կորցնում իր ազատ ժամանակը և այն նվիրում տնային մարզումներին: Մոտիվացիայի համար նա նույնիսկ իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում  լուսանկար է տեղադրել, որոնցում նա սեքսուալ լողազգեստներով է։
Ռիտան գալիք ամառային արձակուրդը վայելելու հույսը չի կորցնում և ակտիվորեն պատրաստվում է ամառվան:
Երգչուհին իր օրինակով ցույց է տալիս, որ տնային մեկուսացումը դեռ պատճառ չէ սպորտը թողնելու համար։