«Լվացվիր և երգիր» չելենջին միացել է Լոբոդան՝ հրապարակելով սեքսուալ տեսանյութ լոգարանից - showbiz.am

«Լվացվիր և երգիր» չելենջին միացել է Լոբոդան՝ հրապարակելով սեքսուալ տեսանյութ լոգարանից

By

Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան հետևորդների հետ կիսվել է տեսանյութով,  որում ցուցադրել է, թե ինչ է անում տանը ինքնամեկուսացման ժամանակ:
Նա մասնակցել է «Լվացվիր և երգիր» չելենջին՝ կոչ անելով օգտատերերին հետեւել նրա օրինակին։
«Տանը կարելի է ամեն ինչ։ Երգել, պարել, ստեղծագործել, երգեր գրել, տեսահոլովակներ ձայնագրել և բարձրացնել միմյանց տրամադրությունը։  Եղեք առողջ և հոգ տարեք ձեր սիրելիների մասին», — հրապարակմանը կից գրել է Լոբոդան։

Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի պատճառով 37-ամյա Սվետլանա Լոբոդան դադարեցրել է իր շրջագայությունները և մեկուսացել  դուստրերի՝ ութամյա Եվայի և մեկ տարեկան Թիլդայի հետ:
Երգչուհին այժմ իր ամբողջ ժամանակը նվիրում է երեխաներին և սա համարում է կարանտինացված կյանքի ամենամեծ առավելությունը:

Ավելի վաղ երգչուհին կիսվել էր երկրպագուների հետ՝ որն է կարանտինի ամենամեծ առավելությունը․ «Սահմնափակված տեղաշարժի, համերգների, նկարահանումների, կատաղի վազքի բացակայության պայմաններում, մեծ առավելություններ կան: Վերջապես դուք պատկանում եք միայն ձեր երեխաներին և ընտանիքին: Դուք տանն եք, ինչը նշանակում է, որ դուք լիովին անվտանգ եք»։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս նախագիծը դեռ վաղուց պիտի սկսեինք»․ Ալինա Ավետիսյանը՝ նոր հեռուստասերիալային դերի և կարանտինի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի մասին

Դերասանուհի Ալինա Ավետիսյանն այժմ նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խաբկանք» հեռուստասերիալում։ ShowBiz.am-ի հետ զրույցում Ալինան կիսվեց իր հետաքրքիր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարզիկն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին խաղացողն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար, հայտնում...
Ավելին