Նատալյա Պոդոլսկայան հուզիչ գրառում է կատարել ու շնորհավորել ամուսնու՝ Վլադիմիր Պրեսնյակովի ծննդյան օրը

Ռուս երգչուհի, 37-ամյա Նատալյա Պոդոլսկայան կարևոր տոն էր նշում: Նրա ամուսին Վլադիմիր Պրեսնյակովը դարձավ 52 տարեկան: Ի պատիվ այս ուրախ իրադարձության, աստղը հուզիչ կերպով դիմել է ամուսնուն: Նատալյան ամուսնուն ուղղված բարեմաղթանքերն ուղեկցել է իր, Վլադիմիրի ու իրենց չորսամյա որդի Արտեմիի մասնակցությամբ արխիվային լուսանկարներով։

«Հիշողության գրկում: Ի վերջո, գրեթե 15 տարի է անցել։ Ես կարող եմ միայն մի բան ասել: Ես սիրում եմ քեզ անվերջ և անհույս: Դու ես իմ սիրտը, մաշկը և ոսկորները: Ես ինձ չեմ հիշում առանց քեզ» – այսպես է ամուսնուն դիմել Նատալյան իր Ինստագրամում։