Արման Նշանյանը հայր է դարձել

Մարտի 30-ին, ծնվել է Արման և Վիկտորյա Նշանյանների առաջնեկը: Ավելի վաղ դերասան-ռեժիսորն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարքից գեղեցիկ կադր էր հրապարակել, նաև նշել, որ «Էրեբունի» ծննդատանն են:

Զույգի առաջնեկն աղջիկ է: Նրան կանվանակոչեն Շաքե՝ հայրական տատիկի՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի պատվին։

Դերասան Սոս Ջանիբեկյանն ինստագրամյան իր էջի Stories բաժնում «Ծնվել է Շաքե Նշանյանը» գրությամբ լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ Արմանն ընկերների հետ նշում է դստեր ծնունդը։