Դեմի Ռոուզի չափազանց անկեղծ ու հրահրիչ ֆոտոշարքը

Բրիտանացի մոդելը օրերս դարձել է 25 տարեկան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ օրը Դեմի Ռոուզը ստիպված է եղել միայնակ անցկացնել։

Մոդելը չի հուսահատվել։ Նա որոշել է անկեղծ լուսանկարներով բարձրացնել իր և երկրպագուների տրամադրությունը։

Աստղը լուսանկարվել է հովազային պրինտով բիկինիով։ Լուսանկարներից մեկում էֆեկտն ուժեղացնելու համար մոդելը գրեթե ամբողջությամբ մերկացրել է կուրծքը՝ ծածկվելով ձեռքերով։

«Ծնունդս շնորհավոր։ Եվ ես կորոնավիրուսին ուզում եմ ասել, հեռացիր։ Շնորհակալություն բոլորին ձեր աջակցության համար։ Սիրում եմ ձեզ, սիրելիներ», – գրել է Ռոուզն Ինստագրամի իր էջում։