Հայտնի երգիչ Դիմա Բիլանը և Կլավա Կոկան միասին են անցկացնում տնային մեկուսացման ընթացքն ու լուսանկարներ, տեսանյութեր հրապարակում։ Նրանք պարտադրված հանգիստը փորձում են հնարավորինս ուրախ անցկացնել։ Այս անգամ Դիման իր Ինստագրամում կիսվել է երկու նոր տեսանյութերով, որոնցում նրանք մասնակցել են վերջերս շրջանառվող չելենջում, որի ընթացքում ռեփեր Դրեյքի երգի տակ մարդիկ պարում են իսկ լույսերն անջատելուց հետո զգեստափոխվում ու շարունակում պարել միմյանց հագուստով։