Էմինեմը պատմել է` որն է կյանքի ամենամեծ ձեռքբերումը (լուսանկարներ)

Ամերիկյան հայտնի ռեփ կատարող Էմինեմը բռնցքամարտիկ Մայք Թայսոնի Hot Boxin’ հեռուստա-ռադիոծրագրի ընթացքում հայտնել է, որ կյանքի ամենամեծ ձեռքբերումն իր երեխաներն են, գրում է MSN-ն։

«Հեյլին այլևս երեխա չէ, նա ընկեր ունի, հպարտ եմ նրանով»,- հայտնել է ռեփ կատարողը՝ նշելով, որ հպարտ է, որ դուստրը համալսարան է ավարտել։

«Ես ազգականուհի ունեմ, որին նույնպես ես եմ մեծացրել, և նա ինձ համար աղջա պես է ու հիմա նա 26 տարեկան է։ Իսկ փոքր աղջիկս 17 տարեկան է։ Երբ մտածում եմ կյանքում իմ ձեռքբերումների մասին, հավանաբար, ամենամեձ ձեռքբերումը համարում եմ երեխաներիս մեծացնելը»,- ասել է նա։

Էմինեմը նաև հայտնել է, որ երեխա հասակում իրեն «անպիտան էր զգում այս աշխարհում»։
«Մարդիկ կարծում են փողով կարելի է երջանկություն գնել․ միանգամայն սխալ է։ Երջանիկ լինելու համար պետք է ինքդ քեզ հետ հաշտ լինես»,- հավելել է Էմինեմը։