Թաց վարսերը -20 աստիճան ցրտի պայմաններում սառեցնելու ամենամյա մրցույթ. լավագույն կադրերը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում

Կանադայի հյուսիսարևմտյան հատվածում անցկացվել է ամենամյա Takhini Hot Springs Hair Freezing Contest ուշագրավ մրցույթը: Այն ամեն տարի մի վայրում է հավաքում բարձր դիմադրողականություն ունեցող մարդկանց, որոնք պետք է տաք ջրի մեջ լողալուց հետո գլուխը դուրս հանեն -20 աստիճան սաստիկ ցրտի պայմաններում և հասցնեն առավելագույն կարճ ժամանակում՝ մինչ մազերի սառույցով պատվելը, դրանց հետաքրքիր տեսք հաղորդել, գրում է Daily Mail պարբերականը։

Մրցույթի կազմակերպչի խոսքով՝ այս տարի մասնակցության համար ներկայացվել է ընդհանուր 288 հայտ: Մասնակիցները մրցում են սանրվածքների 5 հիմնական անվանակարգում ՝ «Լավագույն տղամարդկային», «Լավագույն կանացի», «Լավագույն խմբակային», «Ամենաստեղծարար» և «Հանդիսատեսի ընտրություն»:

Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի մեկին: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 2000-ական դոլար: Կազմակերպչի խոսքով՝  նոր աջակիցների շնորհիվ մրցույթն այս տարի ավելի բարձր մրցանակային ֆոնդ ունի:

Նշվում է նաև, որ այս տարի մրցույթի համար հատուկ կայք է ստեղծվել՝ նպաստելով դրա առավել հայտնի դառնալուն։

Նշենք, որ ստորև ներկայացված են «Հանդիսատեսի ընտրություն» անվանակարգում հաղթանակի հավակնող կադրերը։