Հայտնի է Իգոր Նիկոլաևի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Երգիչ ու կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը ստացել է COVID-19-ի անալիզի արդյունքները, ինչի մասին հայտնել է Ինստագրամի իր էջում։ «Երկար սպասված արդյունք. COVID-19 բացասական»,- գրել է նա։

Նա անհանգստության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել ընկերներին և գործընկերներին, Կոմունարկայի հիվանդանոցի անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև ընտանիքին՝ «սիրո, հավատի և լավագույնի հույսի» համար։

Երաժիշտը, ինչպես և ռուսական շոու-բիզնեսի մյուս աստղերը մասնակցել է Իգոր Կրուտոյի կնոջ ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին։ Միջոցառումից հետո Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։