Մեկուսացումից հետո Ռոբի Ուլիամսը վերջապես հանդիպել է իր երեխաներին (տեսանյութ)

46-ամյա Ռոբի Ուիլյամսը երեք շաբաթ գտնվում էր ինքնամեկուսացման ռեժիմում:  Երաժիշտը Ավստրալիայից Լոս Անջելես վերադառնալուց հետո անցել էր կարանտինային ռեժիմի: Երգիչը մեկուսացել էր է իր առանձնատանը, ու չէր տեսել ո՛չ կնոջը, ո՛չ էլ չորս երեխաներին: Այժմ,  կարանտինային շրջանի լրանալուց հետո, Ռոբին վերջապես կարողացավ հանդիպել ընտանիքի հետ:

Աստղի կինը` Աիդան իր Ինստագրամում կիսվել է մի տեսանյութով, որը անհնար է դիտել առանց հույզերի: Երաժիշտը քայլում է դեպի իր տուն՝ ընդառաջ իր երեխաներին։ Տեսնելով հայրիկին՝ նրա երեխաներից երկուսը միանգամից վազում են ու գրկում նրան: «Երեք շաբաթ անց մենք կրկին միասին ենք: Մենք չափազանց ուրախ ենք, որ հանդիպեցինք մեր հայրիկին երկար կարանտինից հետո» – գրել է Աիդան: Ընտանեկան վերամիավորումն իսկապես սպասված էր և աներևակայելի անկեղծ: