«Ստեպանենկոն ագահ է, Բրուխունովան՝ լավ աղջիկ». Եվգենի Պետրոսյանի փաստաբանի հայտարարությունը

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, հայտարարել է, որ իր հաճախորդն  ագահության զոհ է և այդ ամենում մեղավոր է Ելենա Ստեպանենկոն։ Ժորինի խոսքով՝ հենց արտիստն է առիթ հանդիսանում, որ լրատվամիջոցներում աղմուկ է բարձրանում։ Ստեպանենկոն հոդվածներ է պատվիրում Եվգենի Վահանովիչի մասին։

«Հնարավոր է՝ ցանկանում է հոգնեցնել նրան, որ նա համաձայնի տալ ամեն ինչ կամ, Աստված մի արացե, նրա հետ ինչ-որ բան տեղի ունենա։ Նա հիվանդ սիրտ ունի։ Եվ ցանկացած սթրես կարող է բառի ուղիղ իմաստով սպանել նրան»,- հայտարարել է Սերգեյ Ժորինը, սակայն նշել է, որ դրա ուղիղ ապացույց չկա։

Ընդ որում, փաստաբանը վստահ է, որ հենց Ելենա Գրիգորևնան է ամուսնալուծությունը հանրության սեփականությունը դարձրել այն դեպքում, երբ Եվգենի Վահանովիչը ցանկանում էր ամեն ինչ գաղտնի պահել։ Ավելին, արտիստը նախաձեռնել է կատակերգուի օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի օգնականի հալածանքը։ Տեղեկությունն այն մասին, թե Պետրոսյանը բնակարան է գնել երիտասարդ հովանավորյալի համար, հենց Ստեպանենկոն է տարածել։

Սերգեյ Ժորինը հավելել է, որ Տատյանա Բրուխունովային ընդամենը մի անգամ է տեսել։ Վերջինս շատ հաճելի տպավորություն է գործել։ Փաստաբանը թեև ստիպված․ բայց ճիշտ քայլ է անվանել այն, որ 30-ամյա օգնականը որոշել է ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում պատմել 74-ամյա կատակերգուի հետ հարաբերությունների մասին։ Տատյանային այդ կերպ հաջողվել է ոչ միայն կանգնեցնել հալածանքը, այլև երկրպագուներ ձեռք բերել։ «Նա լավ աղջիկ է։ Հանգիստ, խելացի, լավ խոսքով։ Հոգ է տանում Պետրոսյանի մասին»,- Ժորինի խոսքերը մեջբերել է «Էքսպրես Գազետա»-ն։