Բեն Աֆլեքը՝ խախտելով կարանտինային ռեժիմը, փողոցում համբուրել է սիրելիին - Showbiz.am

Բեն Աֆլեքը՝ խախտելով կարանտինային ռեժիմը, փողոցում համբուրել է սիրելիին

47-ամյա Բեն Աֆլեքի և 31-ամյա Աննա դե Արմասի գլխապտույտ սիրավեպը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Չնայած կորոնավիրուսի համավարակին, սիրահարները զբոսնել են Լոս Անջելեսի մերձակայքում։ Զույգը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։

Սիրահարները չեն թաքցրել զգացմունքները լուսանկարիչներից: Բենը կրքոտ համբուրել է դերասանուհուն և ամուր գրկել նրան: Աֆլեքի հագին կապույտ վերնաշապիկ էր, բաճկոն, ջինսե տաբատ և բեյսբոլի գլխարկ: Աննան նույնպես շատ հարմարավետ էր հագնված: Նա հագել էր գինեգույն թավշյա բաճկոն և ջինսե տաբատ:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ