«Դեռ երբեք նման «արտակարգ» իրավիճակում ծնունդ չէի ունեցել»․ Հասմիկ Խոջյանը նշել է իր 25-ամյակը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մարտի 29-ին նշել է 25-ամյակը։ Հասմիկը սովորաբար խնջույք չի կազմակերպում տարեդարձի առթիվ, բայց վաղուց որոշել էր 25-ամյակը տոնել հավաքույթով։ Ծրագրերը, սակայն, խափանվեցին։
Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին կիսվել է տեսանյութով, որտեղ նա փչում է իր ծննդյան տարեդարձի տորթի մոմը։
«Դեռ երբեք նման «արտակարգ» իրավիճակում ծնունդ չէի ունեցել (և թող, որ շուտ անցնի, ու էլ երբեք նման իրավիճակ չլինի)։
Մենակ լինելը ծննդյան օրով հարաբերական է ասված: Շնորհակալ եմ, որ Հայրիկս և Մայրիկս կողքիս են։
Իսկ Դուք մնացեք տանը , որպեսզի առողջ լինեք, հոգ տանեք մեկդ մյուսի համար և իրար մենակ չթողնեք»,- տեսանյութին կից գրել է Հասմիկը։