Նիկիտա Միխալկովը Վայնշտեյնի սեռական բռնության զոհերին համեմատել է մարմնավաճառների հետ (տեսանյութ) - Showbiz.am

Նիկիտա Միխալկովը Վայնշտեյնի սեռական բռնության զոհերին համեմատել է մարմնավաճառների հետ (տեսանյութ)

Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական բռնության զոհերին «ապրանքային տեսքը կորցրած մարմնավաճառներ» է անվանել: Այս մասին Միխալկովը հայտարարել է Бесогон ТВ հաղորդման ժամանակ:

Ռուս ռեժիսորը նշել է, որ Վայնշտեյնի ոտնձգություններից տուժած կանայք գիտակցաբար են կապի գնացել պրոդյուսերի հետ. նրանք դա արել են հանուն «Օսկար»-ի և ֆիլմերում դերեր ստանալու համար:

Ռեժիսորը նշել է նաև, որ ազդեցիկ պրոդյուսերի զոհերը «ցածր սոցիալական պատասխանատվությամբ կանայք են»: Միխալկովի կարծիքով՝ նրանք չունեին «ձգտում, սեր և հույզեր» և առաջնորդվում էին սոսկ չոր հաշվարկով:

Ռեժիսորը կարծում է, որ պրոդյուսերի զոհերը «կորցրել են իրենց ապրանքային տեսքը» և որոշել են Վայնշտեյնի դեմ մեղադրանքներով հիշեցնել իրենց մասին:

Միխալկովը հիշել է նաև 77 մարդ սպանած նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի մասին՝ նշելով որ վերջինս ազատազրկվել է 21 տարով և իր պատիժը կրում է «բավականին հարմարավետ բանտում», իսկ Վայնշտեյնին դատապարտել են 23 տարվա ազատազրկման:

Կինոգործիչը կարծում է, որ հոլիվուդյան պրոդյուսերը կորցրել է ամեն ինչ, նա ոչնչացված է: Միխալկովը ենթադրել է, որ նման իրավիճակում ավելի լավ կլիներ «Վայնշտեյնին գնդակահարել»:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին