Անաստասիա Րեշետովան կոչ է արել անցնել ավելի չոր ու կտրուկ քայլերի

24-ամյա Անաստասիա Ռեշետովան խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին: Մոդելը կարծում է, որ եկել է վճռական գործողությունների ժամանակը: Չնայած կորոնավիրուսային վարակի արագ տարածմանը, Ռուսաստանի շատ բնակիչներ չեն հավատում իրավիճակի լրջությանը: Այդ իսկ պատճառով մոդելը անհրաժեշտ է համարում խիստ կարանտինային ռեժիմ պարտադրելը:

«Ռեժիմը, սահմանափակումները, տուգանքները։ Ահա թե ինչն է կօգնի խուսափել համաճարակի տարածումից: Ոչինչ այնքան չի մոբիլիզացնում մարդուն քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերելու հարցում, որքան ազգային խնդիրները» – վստահ է Անաստասիան: Նա շեշտել է, որ հասկանում է նման կտրուկ միջոցառումների ներդրման հետևանքները շատ ձեռնարկություններում: «Իմ բիզնեսը կտուժի: Բայց ես բարոյապես դրան պատրաստ եմ: Քանի որ եթե այս վարակը շարունակի տարածվել նման առաջադիմությամբ, ապա ցանկացած բիզնես էլ ավելի կտուժի, և հայտնի չէ, արդյոք հնարավոր կլինի հետագայում ամեն ինչ շտկել» – գրել է Րեշետովան իր Ինստագրամում։