Աշնանը Ջիգարխանյանի անվան մրցանակ կշնորհվի երիտասարդներին. դերասանի ընկերը պատմել է նրա ինքնազգացողության մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, լի է էներգիայով և ստեղծագործական մտքերով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Վերջինս նշել է, որ Ջիգարխանյանը սպասում է տնային կարանտինից հետո իր ղեկավարած դրամատիկական թատրոնը վերադառնալուն, որի հետ կապված նոր ծրագրեր ունի:

«Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա տանն է, պահպանում է կարանտինը, ցանկանում էր թատրոն գնալ, սակայն թատրոններն էլ են ժամանակավորապես փակվել: Աշնանը նախատեսում ենք Ջիգարխանյանի անվան մրցանակ հանձնել երիտասարդ դերասաններին, այնպես որ ծրագրեր կան, ամեն ինչ հարնդարտվի, կաշխատենք»,- ասել է գործակալության զրուցակիցը: