Բժիշկները հայտնել են` ինչպես ճիշտ պաշտպանիչ դիմակ պատրաստել տնային պայմաններում

Բժշկական դիմակ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում։ Դրա համար առավել նպատակահարմար է մի քանի շերտով մառլյա օգտագործել, որը պետք է ամուր հպվի դեմքին․ այս եղանակով պատրաստված դիմակները կարելի է լվանալ սովորական լվացքի փոշիով ու եռացրած ջրով և կրկին օգտագործել, հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Կարող են լինել բամբակեթղթային կտորներ, սակայն ամենից լավ համապատասխանում է մառլյան՝ երեքից հինգ շերտով»,- գործակալությանը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Ա․Վ․ Վիշնևսկու անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վիրաբույժ Նատալյա Գերմանովիչը։

Մառլյան օդաթափանցիկ է, ինչը շատ կարևոր է, բացի դա, այս միջոցը լավագույնս ծառայել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, նշել է Սեչենովի համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ Ելենա Վոլչկովան:

Մառլյայով դիմակները, մասնագետների համաձայն, կարելի է լվանալ և կրկին օգտագործել։ «Լվանալ սովորական լվացքի փոշիով, ավելի լավ է եռացնելով, այնուհետև՝ արդուկել»,- մանրամասնել է Վոլչկովան։

Այս դիմակները պետք է փոխել երկու ժամը մեկ կամ դրանց թացանալու դեպքում։ Բացի այդ, կարևոր է հետևել, որ դիմակն ամուր հպվի դեմքին, պարզաբանել է Վոլչկովան: